09:54   25-11-2020
Չեխիան կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին է փոխանցել բժշկական պարագաներ
Թողնել մեկնաբանություն

Չեխիան Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100 հազար բժշկական դիմակ և 43 հազար ձեռնոց:

Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

Հայաստանում Չեխիայի դեսպանն ընդգծել է՝ իրենց երկիրը Կարմիր խաչի միջոցով ֆինանսական օգնություն է ցուցաբերել նաև Արցախին: Բեդրիխ Կոպեցկին՝ վստահեցրել է՝ հնարավորության սահմաններում կշարունակեն աջակցությունը:

Գրում 1lurer.am -ը:

Loading...