10:03   25-11-2020
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են Արցախի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Արցախի տարածքում հրադադարի պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:

 



Loading...