10:46   25-11-2020
Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Loading...