11:08   25-11-2020
Փաշինյանի կարծիքով` Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չի սահմանափակվի 5 տարով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը չի սահմանափակվի հինգ տարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը նշել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Հնգամյա ժամկետում, իհարկե, պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարով։ Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Արցախում  և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը:


Loading...