12:53   25-11-2020
Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել 5 բուժաշխատող՝ աջակցելու հայ բժիշկներին
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել 5 բուժաշխատող, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար:

Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ:

Գրում 1lurer.am -ը:


Loading...