12:55   25-11-2020
Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանումը օգնություն կտրամադրի Արցախի բնակչությանը
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Արցախ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը, որոնք մշտապես պատրաստ կլինեն առաջին բուժօգնություն, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել:

Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Արցախում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:


Loading...