13:15   25-11-2020
Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է խաղաղապահների տեղակայման վայր
Թողնել մեկնաբանություն

«Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր:
 
Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:
 
Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:
Գրում 1lurer.am -ը:

Loading...