13:42   25-11-2020
Խոշոր թուրքական ռազմական շարասյունը մուտք է գործել Սիրիայի հյուսիս-արևմուտք. Al Masdar News
Թողնել մեկնաբանություն

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ խոշոր թուրքական ռազմական շարասյունը մուտք է գործել Սիրիայի հյուսիս-արևմուտք, ինչի մասին հաղորդում է almasdarnews.com կայքը՝ ընդդիմության ակտիվիստներին հղումով:

Ռազմական շարասյունը սիրիական Իդլիբի սահմանը հատել է Հաթայ նահանգից՝ ուղևորվելով դեպի մի շարք դիտակետեր:

Ըստ աղբյուրի՝ թուրքական ռազմական շարասյունը բաղկացած է եղել Իդլիբում դիտակետերի համար նախատեսված մեծ քանակությամբ ռազմական սարքավորումներից և մի քանի զինվորից:

Շարասյան մուտքը համընկել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում որոշ դիտակետերից թուրքական զինվորականների հեռանալու հետ:

Գրում է Tert.am -ը:

Loading...