13:48   25-11-2020
ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի Արցախի մարդասիրական առաքելություն իրականացնելու համար
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Արցախ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱՒՆ հաղորդագրությունը, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Արցախ:

«Խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով: Մասնագետներն իրենց հետ տանում են նաև վրաններ, լուսային աշտարակներ, գեներատորներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading...