15:08   25-11-2020
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղպահներին
Թողնել մեկնաբանություն

Խաղաղապահների օրվա առիթով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

«Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիներն այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր»,- հայտնում են քաղաքապետարանից:

Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:

 «Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...