Դուք բոլորդ էլ ուզում եք վարել Mercedes և Audi, որովետև մենք՝ գերմանացիներս, լավ ավտոմեքենաներ ենք արտադրում: Իսկ գիտեք ինչու՞, որովհետև մենք մասնագետ ենք պատրաստում դեռևս մանկապարտեզի տարիքից: Գերմանիան չունի մեծ թվով օգտակար հանածոներ, նավթ, բայց ունի ուղեղ, մտավոր ռեսուրս, և մենք դա շատ լավ ենք օգտագործում: Ուսման տարիների 60 տոկոսն աշակերտները և ուսանողներն անցկացնում են լաբորատորիաներում, արտադրամասերում և մինչև ուսումնական հաստատությունն ավարտելն արդեն տիրապետում են իրենց մասնագիտության գործնական կողմին: Գործատուն ակտիվ ներգրավված է կրթական ոլորտում: «Հակաճգնաժամի» այս թողարկմանը Գագիկ Մակարյանի հյուրերն են միջազգային փորձագետ դոկտոր Հենրի Ցիմմերմաննը և Հարավային Կովկասում գերմանական համագործակցության «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների զբաղվածության համար» ծրագրի համակարգող Դիրք Ռյոնեքեն: