08:56   27-11-2020
Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 77 մարդ է մահացել. ТАСС
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8680 մարդ է մահացել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 577 177 դեպք է գրանցվել, 428 418 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Գրում է Tert.am -ը:

Loading...