10:14   27-11-2020
«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է». ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են, գրում է gazeta.ru կայքը: 

«Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաև քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը»,- հայտնել են նախարարությունից: 

Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաև տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում: 

Գրում է Tert.am -ը:

Loading...