10:34   27-11-2020
Խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հա վտանգավոր տարածք. ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական ինժեներները Արցախում 87 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան երկու հեկտար տարածք և մոտ 3կմ ճանապարհահատված, ինչպես նաև վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա։

«Իրականացվել է ինժեներական հետախուզություն ու Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում ավելի քան 1,5 կմ ճանապարահատվածի մաքրում պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորումներով հագեցած հրաձգարաններ ու ոչնչացվել», - ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել հրաձգարան, ոչնչացվում է տեղում։

Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողները հատուկ պաշտպանական հանդերձանքով են ու զինված են ժամանակակից ական որոնող ԻՄՊ-Ս2 միջոցներով ու ԻՆՎՈՒ-3Մ որոնիչներով։

Գրում է Tert.am -ը:


Loading...