11:13   27-11-2020
Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը նվազել է 11.4%-ով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը 2020-ի հունվար սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 42 մլրդ 609.9 մլն դրամ (4 մլրդ 218 մլն 525.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 11.4%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, մանրածախ առևտրի ծավալը այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 924 մլրդ 642.2 մլն դրամ, որը 2019-ի նույն ամիսների համապատասխան ցուցանիշին զիջում է 15%-ով, մեծածախ առևտրի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1 տրլն  49 մլրդ 57.5 մլն դրամ և 7.1%։

Ավտոմեքենաների առևտրի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.6%-ով՝ մինչև 68 մլրդ 910.2 մլն դրամ. այս  ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Loading...