12:35   27-11-2020
Հնդկական ՄիԳ -29Կ կործանիչն Արաբական ծովն է ընկել. օդաչուներից մեկը զոհվել է
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ -29Կ ուսումնական կործանիչը թռիչք կատարելիս ընկել է Արաբական ծովը, գրում է eadaily.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով 17:00-ին: Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտով դուրս նետվել, սակայն նրանցից մեկին է հաջողվել ողջ մնալ, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Hindustan Times հրատարակության տվյալներով՝ կործանված օդանավը «Վիկրամադիտյա» ավիակրի վրա է բազավորված եղել:

Ողջ մնացած օդաչուն հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները միասին դեռ տեղեկություններ չկան, սկսվել է հետաքննություն: 

Գրում է Tert.am -ը:

Loading...