Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներքին գործերի նախարար Ժերալդ Դերմանենից պահանջել է հետաքննել սևամորթ տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու միջադեպն ու պատժել մեղավորներին։ Այս մասին հաղորդում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռադիոկայանի տվյալներով՝ Մակրոնը ցնցված էր տեսանյութով, որում ոստիկանները դաժանաբար բերման են ենթարկում սևամորթ երաժշտական պրոդյուսերին իր իսկ ստուդիայում։ Այն դիտելուց հետո նախագահն անմիջապես զանգահարել է Դերմանենին, որից հետո նաև անձամբ հանդիպել է նրա հետ։
«Նախագահը մեծ ցանկություն է հայտնել կարգավորել այս իրավիճակն ու պատժել դրանում ներգրավված ոստիկանության աշխատակիցներին», - ընդգծում է Europe 1-ը։
Գրում է Tert.am -ը: