15:25   27-11-2020
Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցն է վերսկսել ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր արցախյան հակամարտության սրման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության հաղորդմամբ, սեպտեմբերի վերջին Արցախի իշխանությունները որոշում էին կայացրել դադարեցնել ուսումնական գործընթացը տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով, որից հետո դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:

«Այսօր ուսումնական գործընթացն է վերսկսում առաջին դպրոցը Ստեփանակերտում։ Հետագայում բացվելու են նաև մյուսները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը։

Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որոնք ուսումնական հաստատությանը նոր հեռուստացույց նվիրեցին։

«Սա առաջին դպրոցն է, մենք մեծ ծրագրեր ունենք։ Մենք նպաստելու ենք քաղաքի բոլոր դպրոցների վերաբացմանը, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել նստարանների մոտ։ Մենք երազում ու ցանկանում ենք, որ այս բազմաչարչար հողը չտեսնի այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է պատերազմը։ Քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողությունների կհասնեք», - դպրոցի հանդիսավոր բացման ժամանակ ասել է Արցախումխաղաղապահ առաքելության հրամանատարության ներկայացուցիչը։

Գրում է Tert.am -ը:

Loading...