16:14   27-11-2020
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Արցախում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Արցախում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Գրում է Tert.am -ը:

Loading...