19:25   27-11-2020
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նրանց կողմից հնչեցրած՝  զինծառայողների կեցության հետ կապված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն դրանց պատասխանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- նշել է Մանե Գևորգյանը։

Loading...