19:31   27-11-2020
«Արցախում վարձկանների ներկայության հարցը գտնվում է Ռուսաստանի մշտական վերահսկողության տակ». Զախարովա
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախում վարձկանների ներկայության հարցով զբաղվում են ռազմական մասնագետները:

Ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ «ռազմական մասնագետների յուրաքանչյուր քայլը հրապարակային մեկնաբանության ենթակա չէ»:

«Ես կարող եմ վստահեցնել, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում հակամարտության կողմերի հետ, և դա իրաանացվում է այն փորձագետների կողմից, որոնք կա՛մ տվյալներ ունեն, կա՛մ այդ հարցի լուծմանը մասնակցելու հնարավորություններ», - հավելել է Զախարովան:

Նրա խոսքով ՝ Արցախում վարձկանների ներկայության հարցը գտնվում է Ռուսաստանի «մշտական վերահսկողության տակ»:

Գրում է Tert.am -ը:

Loading...