10:02   28-11-2020
Բելգիայում կարանտինային կոշտ սահմանափակումները երկարաձգվել են մինչև հունվարի 15-ը. RT
Թողնել մեկնաբանություն

Բելգիայի կառավարությունը երկրի բոլոր խանութներին թույլատրել է դեկտեմբերի 1-ից վերսկսել աշխատանքը՝ պահպանելով կոշտ սահմանափակումները: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ կարանտինային կոշտ սահմանափակումները, այդ թվում հյուրեր ընդունելու արգելքը և պարետային ժամը, երկարաձգվել են մինչև հունվարի 15-ը:

«Մենք այժմ չենք կարող վիժեցնել այն ջանքերը, որոնք արդեն ձեռնարկել ենք: Ես կնախընտրեի այս Սուրբ Ծնունդին ավարտել այս աղետալի տարին, այլ ոչ թե սկսել նորը: Կարանտինային միջոցառումները կպահպանվեն մինչև հունվարի 15-ը, մենք դրանց արդյունքները ժամանակից շուտ չենք գերագնահատի»,- ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն:

Միակ զիջողականությունը, որը ցուցաբերել է երկրի կառավարությունը, ի հավելումն այս ընթացքում գործող դեղատներին և մթերային խանութներին, բոլոր խանութների աշխատանքի վերսկսումն է:

Գրում է Tert.am -ը:

Loading...