10:12   28-11-2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ. արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց փոխգործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձան տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն տրամադրեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Նախարարները երկուստեք կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Loading...