10:16   28-11-2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 13 միլիոնը. կա մահվան ավելի քան 264 հազար դեպք. ТАСС
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակումների թիվը ուրբաթ գերազանցել է 13 միլիոնը՝ հասնելով 13 047 202-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներին:

Ըստ հրապարակված տվյալների՝ երկրում COVID-19-ի հետևանքով մահացել է 264 624 մարդ, ապաքինվել է 4 871 203-ը: Վարակումների ամենամեծ թիվը գրանցվել է Տեխաս նահանգում՝ 1 206 248, որին հաջորդում է Կալիֆոռնիան (1 179 857), Ֆլորիդան (979 020) և Իլինոյիսը (705 063):

Մահվան ավելի քան 264 հազար դեպքերից միայն 34 457-ը գրանցվել է Նյու Յորք նահանգում: Մահվան ցուցանիշներով Նյու Յորքին հաջորդում են Տեխասը (21 687) և Կալիֆոռնիան (19 055):

Գրում է Tert.am -ը:

Loading...