10:27   28-11-2020
ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը ուրբաթ իրանցի ֆիզիկոս, գիտնական Մոհզեն Ֆահրիզադեի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակի հայտարարությունը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել հաղորդագրություններն այն մասին, որ միջուկային գիտնականն  Թեհրանից քիչ հեռու սպանվել է: Մենք զսպվածության և տարածաշրջանում լարվածության սրմանը հանգեցնող ցանկացած գործողությունից խուսափելու անհրաժեշտության կոչ ենք անում»,- հայտնել է Խակը:


Գրում է Tert.am -ը:


Loading...