10:32   28-11-2020
Աֆրոամերիկացուն ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու կադրերն անթույլատրելի են, դրանք ամոթալի են Ֆրանսիայի համար. Մակրոն
Թողնել մեկնաբանություն

Աֆրոամերիկացի երաժշտական պրոդյուսեր Միշել Զեկլերին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելը ցուցադրող տեսանյութը «ամոթալի» է Ֆրանսիայի համար: Այս մասին Известия-ի հաղորդմամբ՝ գրել է երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը:

«Միշել Զեկլերի ծեծի կադրերը, որոնք մենք տեսանք, անթույլատրելի են: Դրանք խայտառակում են մեզ: Ֆրանսիան երբեք չպետք է դիմի բռնության կամ դաժանության, որտեղից էլ որ դրանք բխեն: Ֆրանսիան երբեք չպիտի թողնի ատելությանը և ռասիզմին ծաղկել»,- գրել է նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Մակրոնը նաև կառավարությանը խնդրել է անհապաղ առաջարկներ պատրաստել, որոնք թույլ կտան վերահաստատել ֆրանսիացիների և նրանց միջև վստահությունը, ովքեր պաշտպանում են վերջիններիս պաշտպանում են, ինչպես նաև կլինեն ավելի արդյունավետ ռասայական խտրականության դեմ պայքարում:

Գրում է Tert.am -ը:

Loading...