10:35   28-11-2020
Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 8700 մարդ. РИА Новости
Թողնել մեկնաբանություն

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին 1 օրում ևս 76 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8700-ը՝ կազմելով 8756:

«Մոսկվայում մահացել է 76 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբի առկայությունը, և ստացվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:

Գրում է Tert.am -ը:

Loading...