10:38   28-11-2020
Թեհրանը ստեղծված իրավիճակում իր շահերի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանության մասին
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Տախտ-Ռավանչին ուրբաթ ուղերձ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կապված միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Տախտ-Ռավանչին իր նամակում հայտարարել է ստեղծված իրավիճակում սեփական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Թեհրանի իրավունքի մասին:

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ֆահրիզադեի սպանության մեջ դիտարկվում են «լուրջ նշաններ, որոնք մատնացույց են անում Իսրայելի պատասխանատվությունը»:

Գրում է Tert.am -ը:

Loading...