11:16   28-11-2020
Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար
Թողնել մեկնաբանություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

Գրում է Tert.am -ը:

Loading...