12:00   28-11-2020
Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են. Արցախի ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում:

Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

Loading...