13:12   28-11-2020
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրելԱյս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածիինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասիԻրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը:

Loading...