13:16   28-11-2020
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակման առաջարկից. Middle East Eye
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանը նախորդ կիրակի Նեոմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հրաժարվել է վերջինիս՝ Իրանի վրա հարձակմանը մասնակցելու պահանջից: Այս մասին գրում է Middle East Eye հրատարակությունը` հղում տալով իր սաուդական աղբյուրներին:

Նշվում է, որ Բեն Սալմանի չհամաձայնվելը երկու պատճառ ունի: Առաջին հերթին, նա Սաուդյան Արաբիայի նավթային թիրախների դեմ վերջերս կատարված երկու հարձակումները ընդունել է որպես Իրանից ստացված նախազգուշական ազդակներ:

Երկրորդ, նա կասկածում է ԱՄՆ նոր վարչակազմի արձագանքի վրա, որը կարող է շարունակական հարվածները վատ ընդունել, քանի որ Ջո Բայդենը կարող է գնալ Պարսից ծոցում սրացման նվազեցման ու վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին:

Անցյալ կիրակի կայացած եռակողմ հանդիպմանը ԱՄՆ հեռացող պետքարտուղար Մայք Պոմպեոն չի պարտավորվել հարձակվել Իրանի ուրանի վերամշակման կայանների վրա:

Անանունության պայմանով խոսող աղբյուրը ասել է. «Հանդիպման ժամանակ Նեթանյահուն հանդես էր գալիս Իրանին հարված հասցնելու օգտին: Պոմպեոն ոչ մի կերպ չի համաձայնվել»:

Էր Ռիադում կարծում են, որ իրանական ուրանի հարստացման օբյեկտների վրա ԱՄՆ հարձակման սպառնալիքը դեռևս մեծ է, չնայած այն նշաններին, որ ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ցանկանում է ընդունել, որ պարտվել է ընտրություններում:

Նեթանյահուի այցը, որում նրան ուղեկցում էր Մոսսադի ղեկավար Յոսի Քոենը, առաջին հայտնի դարձած հանդիպումն էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ղեկավարների միջև, չնայած, խոսակցություններ կան, որ նրանք նախկինում մասնավոր հանդիպումներ էլ են ունեցել:

Գրում է Tert.am -ը:

Loading...