15:04   28-11-2020
Աջակցել մարդասիրական աղետի հաղթահարմանը. Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը
Թողնել մեկնաբանություն

Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակըՀայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հեղինակների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա ԴարզինՆորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանըպրոֆեսոր Բյորն ԷդվինըԱրյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել ԴանիելյանըՄանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանըհայտնի բժիշկներ Բրայս ԳայետըԼուկա ԱլդրգիետտինԻվան ԿոզակովըՇանթ ՇեքերդիմյանըԻբրահիմ  ԴաղերըՍտավրոս ԱնտոնիունԳարրի Ասլանյանը և այլ հայարտասահմանցի բժիշկներ և եսՆամակը ուղարկել էինք դեռևս պատերազմի օրերինեւ տպագրվել է նախօրեին»,-նշել է Արմեն Մուրադյանը։

Նամակում մանրամասն ներկայացվում է Հայաստանում և Արցախում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը, որին սեպտեմբերի 27-ից գումարվեց պատերազմն իր ամբողջ հետևանքներով, երբ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, եկեղեցիները, դպրոցները, բուժհաստատությունները: Առկա ճգնաժամով պայմանավորված՝ նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրաորպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելուինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին միջազգային  օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:

Loading...