16:19   28-11-2020
Image Description
ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, «Անզավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները: Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար»,-ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, «Վեոլիա» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Մարդասիրական օգնության մեջ կան նաև վերանորոգման համար նախատեսված պարագաներ, որոնք տրամադրվել է «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:

Loading...