09:20   30-11-2020
Բայդենը մտադիր է Սպիտակ տան խոսնակի պաշտոնում նշանակել Ջեյն Փսակիին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը մտադիր է Սպիտակ տան խոսնակի պաշտոնում նշանակել Ջեն Փսակիին, հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Փսակին ավելի վաղ եղել է Պետդեպարտամենտի մամլո խոսնակը, իսկ այժմ Բայդենի անցումային թիմի խորհրդականի պարտականություններն է կատարում: 

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն է ցանկանում նշանակել Քեյթ Բեդինգֆիլդին:

Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տան` լրատվամիջոցների հետ աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու պաշտոններում միայն կանայք են նշանակվելու:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:

Գրում է Tert.am-ը։


Loading...