09:24   30-11-2020
ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ՊՆ-ն Արցախում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Արցախում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դաշտային հոսպիտալի տեղակայումն ավարտված է։

«Առաջին հերթին մենք կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Արցախում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել։

Գրում է՝ tert.am-ը


Loading...