09:51   30-11-2020
Ֆրանսիայում իրավապահներին տեսանկարահանելու արգելք նախատեսող օրինագծի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ 98 ոստիկան է վիրավորվել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում իրավապահներին տեսանկարահանելու արգելք նախատեսող օրինագծի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ 98 ոստիկան է վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 62 իրավապահ է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանյեն հայտարարել է, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն:

Երկու ցուցարար էլ Ոստիկանության գլխավոր վարչություն բողոք են ներկայացրել իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: 

Իրավապահները տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 80 ցուցարարի են բերման ենթարկել:

Գրում է Tert.am -ը:


Loading...