10:09   30-11-2020
Թրամփի խորհրդականը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար՝ փորձելով հաշտեցնել 2 երկրին․ Axios
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն առաջիկայում կուղևորվի Սաուդյան Արաբիա և Կատար՝ երկու պետություններին հաշտեցնելու, գրում է Axios-ը։
Ամերիկյան կողմի համոզմամբ՝ կարգավորումը տարածաշրջան կվերադարձնի կայունության զգացում՝ դառնալով գործող ամերիկյան վարչակազմի ձեռքբերումներից մեկը: Հոդվածում նշվում է, որ Միացյալ Նահանգները սերտ կապեր է պահպանում ինչպես Կատարի, այնպես էլ նրա հակառակորդների հետ, սակայն կողմերին հաշտեցնելու վարչակազմի նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Նշվում է նաև, որ Քուշները կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Ամերիկյան պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ավի Բերկովիցը և Իրանի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։
Բանակցությունների արդյունքում Քուշները շահագրգռված է հաստատել իսրայելական ինքնաթիռների կողմից Սաուդյան Արաբիայի օդային տարածքի օգտագործման թույլտվության վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հոդվածում ընդգծվում է, որ ուղևորությունը տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի աղ,կահարույց սպանության ֆոնին:

Գրում է Tert.am -ը:



Loading...