10:14   30-11-2020
Ռուս խաղաղապահները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածի ականազերծման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ են վնասազերծել
Թողնել մեկնաբանություն

Ականազերծման աշխատանքներ իրականացնող ռուս զինծառայողները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետրանոց հատվածի ինժեներական հետախուզման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ նյութեր են վնասազերծել, որոնք տեղափոխվել են հատուկ վայր ու ոչնչացվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:

Արցախում իրականացվող խաղաղապահ օպերացիայի շրջանակում ավելի քան 24 հա տարածք և շուրջ 8 կմ ճանապարհահատված է ականազերծվել, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ առարկա:

Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողներն ունեն պայթուցիկ առարկաների հայտնաբերման համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներով, «ИМП-С2» և «ИНВУ-3М» տեսակի ականազերծիչներով:

Գրում է Tert.am -ը:


Loading...