10:39   30-11-2020
Կանադան կորոնավիրուսային իրավիճակի պատճառով օտարերկրացիների` երկիր մուտք գործելու արգելքը երկարաձգվել է մինչև 2021 թ. հունվարի 21-ը. ТАСС
Թողնել մեկնաբանություն

Կանադայի կառավարությունը երկարաձգել է օտարերկրացիների` երկիր մուտք գործելու արգելքը մինչև հունվարի 21-ը կորոնավիրուսային իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

Սահմանափակումը կգործի մինչև 2021 թ. հունվարի 21-ը. բացառություն կհամարվեն երկիր մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները:

Մինչև այդ նման արգելք էր գործում այս տարվա մարտի 16-ից մինչև հուլիսի 1-ը:

Կանադայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 370 հազար դեպք է գրանցվել, որից 12 հազարը` մահվան ելքով:

Գրում է Tert.am -ը:


Loading...