10:44   30-11-2020
Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Արցախ է տեղափոխել փախստականների հերթական խմբին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 1699 մարդու: Շարասյան տեղաշարժն ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Ստեփանակերտում իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ մշտական բնակության համար Արցախ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական:

Loading...