11:07   30-11-2020
Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զբոսաշրջիկների մահվան մեղավորներին ավելի քան 1 մլն դոլար տուգանք է սպառնում
Թողնել մեկնաբանություն

Նոր Զելանդիայի աշխատանքի պաշտպանության պետական ծառայությունը 13 մեղադրանք է առաջադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման ժամանակ զբոսաշրջիկների անվտանգությունը չապահովելու համար: Այս մասին հայտնել է The New Zealand Herald պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Նոր Զելանդիայի աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանման բնագավառում պետական համակարգողը (WorkSafe) մեղադրանքներ է առաջադրել տասը կազմակերպությունների դեմ՝ «աշխատանքի պաշտպանության և անվտանգության ազգային օրենսդրությունը» խախտելու համար, ինչի հետևանքով զոհվել է 22 զբոսաշրջիկ․ նշվում է, որ մեղավորներին սպառնում է տուգանք, որի առավելագույն չափը կազմում է 1,1 մլն դոլար։
Բացի այդ, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար գերատեսչությունը մեղադրանքներ է առաջադրել ձեռնարկությունների երեք ղեկավարներին, որոնք պարտավոր էին ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը: Մեղադրանքներից յուրաքանչյուրի հաստատման դեպքում նրան կպարտավորվեն վճարել 211,5 հազար դոլարի չափով տուգանք։
Նշվում է, որ այս գործով լսումները տեղի կունենան դեկտեմբերի 15-ին։

Գրում է Tert.am -ը:



Loading...