11:15   30-11-2020
Թուրքմենստանի նախագահը Բայդենին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Դեմոկրատական կուսակցության  թեկնածու Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով թուրքմենական լրատվամիջոցների հայտարարություններին:

Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Աշխաբադը բարձր է գնահատում Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և մեծապես կարևորում է հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի պաշտպանության սկզբունքներով երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: 

«Խորապես համոզված եմ, որ Թուրքմենստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամությունը, փոխըմբռնումը և շահագրգիռ գործընկերությունը հետագայում էլ կշարունակեն ամրապնդվել ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- շեշտել է Բերդիմուհամեդովը և Բայդենին առողջություն, երջանկություն և ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ընթացքում հաջողություններ մաղթել: 

Գրում է Tert.am -ը:


Loading...