12:29   30-11-2020
«Իրանական միջուկային ծրագրի հայրը» սպանվել է 12 գործակալի կողմից. Daily Mail-ն ուշագրավ մանրամասներ է հայտնել Մոհսեն Ֆահրիզադեի աղմկահարույց սպանության վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

Հայտնի են դարձել միջուկային գիտնական, Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մանրակրկիտ գործողության մանրամասները՝ այս երկրի ղեկավարության կողմից պնդումների ֆոնին, որ սպանության ետևում կանգնած է Իսրայելը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հղում տալով իրանցի լրագրող Մոհամադ Ահվազեի տվյալներին: Վերջինս վստահեցնում է, որ այդ տվյալները ստացել է իսլամական հանրապետության իշխանություններից:

Ֆահրիզադեն, որին անվանում են Իրանի միջուկային ռումբի ծրագրի «հայր», գնդակահարվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Գործողության վերջին փուլում ներգրավված է եղել 12 գործակալ, որոնց Ահվազեն անվանում է «բարձր որակավորում ունեցող մարդասպաններ»: Զինյալները, որոնց շարքերում 2 դիպուկահար կար,  կազմում էին 62 հոգանոց դավադիր խմբի մի մասը: Իրանցի լրագրողը նշում է, որ մնացած 50 հոգին պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման համար:

Գրում է Tert.am -ը:

Loading...