14:22   30-11-2020
Իրանում կստեղծեն աշխատանքային խումբ միջուկագետ ֆիզիկոսին սպանողների հետապնդման համար
Թողնել մեկնաբանություն

Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգդարել Է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ միջուկագատ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:

«Գլխավոր դատախազը զինված ուժերի գլխավոր շտաբի, զինված ուժերին կից դատական կազմակերպության, հետախուզության եւ անվանգության ծառայության հետ համագործակցությամբ կկազմի հատուկ աշխատանքային խումբ սպանություն կատարողների եւ դրա կազմակերպիչների դատական հետապնդության համար»,- մեջբերում Է գործակալությունը Ռայիսիի կարգադրությունը:

Loading...