15:04   30-11-2020
Ղրիմի հարցում Թուրքիան Ուկրաինայի համար լավ գործընկեր կլինի. Ուկրաինայի արտգործնախարար
Թողնել մեկնաբանություն

 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրիյ Կուլեբան հայտնել է, որ Ղրիմի պլատֆորմի ստեղծման հարցում Թուրքիան Ուկրաինայի համար լավ գործընկեր կլինի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու աժանսը» լրատվական կայքը:

Կուբելան կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան, Ղրիմի պլատֆորմը ստեղծելով, ցանկանում է ուղղել պատմական սխալը: «Կա միայն մեկ լուծում. Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայի օկուպացրած տարածքներից, և Ուկրաինան պետք է վերականգնի տարածքային ամբողջականությունը և այդ տարածքներում իր գերիշխանությունը»,- նշել է նա: Կուբելան հայտարարել է նաև, որ Ուկրաինան ամեն օր ռազմավարական տեսանկյունից ավելի է մոտենում Ղրիմի և Դոնբասի հարցի լուծմանը:

Կուբելան իր խոսքում Թուրքիային շնորհակալական խոսքեր է ուղղել տևական աջակցության համար՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ ջանքեր են գործադրում տարբեր խնդիրների լուծման համար: Նախարարը հատկապես առանձնացրել է Ղրիմի թաթարների հարցը: 

Loading...