15:22   30-11-2020
Թեհրանը հրապարակել է երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության կասկածյալների լուսանկարները
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնաբնակ իրանցի լրագրող Մոհամեդ Ահվազեն նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ Իրանի իշխանությունները հրապարակել են երկրի միջուկային ծրագրի գլխավոր գիտնական Մոհսեդ Ֆահրիզադեի սպանության մեջ կասկածվող անձանցից 4-ի նկարները: Երկուշաբթի առավոտյան լրագրողի թվիթը հայտնվել էր իսրայելական ԶԼՄ-ներում` դառնալով երկրի առաջատար երկու հեռուստաալիքների գլխավոր լուրը: Այս մասին գրում է The times of Israel պարբերականը:

Ըստ հաղորդագրության` իրանական հետախուզության գործակալները տարածում էին տղամարդկանց լուսանկարները երկրի բոլոր հյուրանոցներում և հյուրանոցների տերերին խնդրում անհապաղ տեղեկացնել իրենց, եթե տեսել են նկարներում պատկերված մարդկանց:

Ահվազեն նաև հաղորդել է, որ իրանական ուժերն ուժեղացրել են ներկայությունն ու պարեկությունը Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանի`կանխատեսելով, որ կասկածյալները կօգտագործեն այդ ուղին երկրից փախչելու համար:

Հայտարարություններն արվել են միաժամանակ, երբ Fars կիսապաշտոնական լրատվական կայքը մեջբերել է երկրի հետախուզության նախարարությանը, որն էլ, իր հերթին, նշել էր, որ տեղեկություններ ունի Ֆահրիզադեին սպանած անձանց ինքնության մասին:

Գրում է Tert.am -ը:

Loading...