15:51   30-11-2020
ԵՄ-ի գագաթնաժողովի նախաշեմին թուրքական հետախուզական նավը վերադարձել է Անթալիա․ Ekathimerini
Թողնել մեկնաբանություն

Թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը Եվրամիության գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որի ընթացքում պետք է նաև քննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, այսօր Արևելյան միջերկրածովյան ջրերից նավահանգիստ է վերադարձել, գրում է հունական Ekathimerini-ն։

Այսօր Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նավը ավարտել է առաքելությունը և վերադարձել է Անթալիա։

Մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո Անկարան և Աթենքը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները: Սակայն Հունաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ չի սկսի, քանի դեռ թուրքական նավերը գտնվում են իր ջրային տարածքում։

Ինչպես նշում է թերթը, Թուրքիան Oruc Reis-ը Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանից դուրս էր բերվել նաև հոկտեմբերին՝ ԵՄ-ի նախորդ գագաթաժողովի նախաշեմին, սակայն ավելի ուշ կրկին հետ էր ուղարկվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի և Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական գործողությունների պատճառով անցյալ շաբաթ ԵԽ-ն կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ։

Դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։

Գրում է Tert.am -ը:

Loading...