17:59   30-11-2020
Երևանում փոխարինվող 500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված է
Թողնել մեկնաբանություն

 Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ դրանցից 251–ն արդեն տեղադրված է:

 Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշվում է, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։

Loading...