18:02   30-11-2020
Մայրաքաղաքում ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Loading...